Արարատի մարզի դպրոցականները պարգևատրվել են հրշեջ-փրկարարական մարզաձևի հանրապետական առաջնությունում հաղթելու համար. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

· Արարատի մարզ

Արարատի մարզի դպրոցականները պարգևատրվել են հրշեջ-փրկարարական մարզաձևի հանրապետական առաջնությունում հաղթելու համար. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են.

Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն ընդունել է և մարզպետ Սեդրակ Թևոնյանի անունից շնորհակալագրեր հանձնել Արարատի մարզի դպրոցականներին՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական մարզաձևի հանրապետական առաջնությունում մարզի հավաքական թիմի կազմում առաջին տեղը զբաղեցնելու համար։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանը և վարչության մյուս աշխատակիցները։ Վերջիններս ևս մարզպետի կողմից շնորհակալագրեր են ստացել՝ առաջնության կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար։

Մարզպետի տեղակալը կարևորել է հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնության անցկացումը՝ մասնակիցներին մաղթելով նորանոր հաջողություններ։

Հարկ է նշել, որ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից կազմակերպվող այս մանկապատանեկան միջոցառումը կրում է ամենամյա բնույթ։ Այն նպատակ ունի երիտասարդ սերնդի շրջանում ձևավորել պատասխանատվություն և գիտակից վերաբերմունք հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ, զարգացնել արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու գործնական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև նպաստել ֆիզիկական պատրաստվածության բարելավմանը և խթանել առողջ ապրելակերպը։