Սյուզաննա Սայադյանը վայր է դնում Արտաշատի ավագանու մանդատը. նա կդառնա ԱԺ պատգամավոր

· Արտաշատ

Սյուզաննա Սայադյանը վայր է դնում Արտաշատի ավագանու մանդատը. նա կդառնա ԱԺ պատգամավոր

Սյուզաննա Սայադյանը վայր է դնում Արտաշատ համայնքի ավագանու մանդատը՝ տեղափոխվելով ՀՀ Ազգային ժողով:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

​«Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ համայնքի սիրելի՛ բնակիչներ,

​Տեղեկացնում եմ, որ վայր եմ դնում Արտաշատ համայնքի ավագանու իմ մանդատը:

​Հպարտությամբ և մեծագույն պատասխանատվությամբ տեղեկացնում եմ, որ այլևս իմ գործունեությունը շարունակելու եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ (կամ 9-րդ)* գումարման պատգամավոր:

​Այս բարձր վստահությունն ընդունում եմ մեծ պատասխանատվությամբ և որպես պարտավորություն՝ հավատարմորեն ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին և պետական շահին:

​Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Սայադյանը: