Արևշատի երաժշտական դպրոցը՝ «Լավագույն երաժշտական դպրոց» մրցանակի դափնեկիր. Արտաշատի համայնքապետարան
Արտաշատի համայնքապետարանը հայտնում է.
Վաղարշապատ համայնքում վերջերս կայացած «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոնում Արևշատ բնակավայրի երաժշտական դպրոցը գրանցել է նշանակալի հաջողություններ՝ արժանանալով «Հատուկ մրցանակի» և ճանաչվելով «Լավագույն երաժշտական դպրոց»։
«Կոմիտասյան լավագույն կատարում» անվանակարգում դպրոցի սան Արմեն Վարդանյանը արժանացել է Հատուկ մրցանակի (դասատու՝ Սերինե Հակոբյան)։
Մրցույթում շնորհակալագրի է արժանացել նաև դպրոցի երգչախումբը (ղեկավար՝ Քրիստինե Սարգսյան)։