Բացահայտիր Արարատը - Արևաբույր

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Արևաբույր

Արևաբույր գյուղը (մինչև 1978 թվականը՝ Խառատլու) հիմնադրվել է 1831 թվականին:

Գյուղի պատմական զարգացման ընթացքում բնակչության թվաքանակը ենթարկվել է փոփոխությունների։

​Արևաբույրն աչքի է ընկնում իր ջերմ, «արևային» մթնոլորտով և Արարատյան դաշտի

բնորոշ հարուստ գյուղատնտեսական ավանդույթներով։ Գյուղի բնակիչների բնավորության գլխավոր առանձնահատկությունը աշխատասիրությունն է, հյուրընկալությունը, համախմբվածությունն ու հողին կապվածությունը, ինչի շնորհիվ համայնքում պահպանվում են ջերմ դրացիական հարաբերություններն ու ավանդական ապրելակերպը։

​Գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Արտաշատից մոտ 9 կմ հյուսիս-արևմուտք: Այն տեղակայված է ծովի մակարդակից 830 մետր բարձրության վրա,աշխարհագրական ճշգրիտ կոորդինատներն են՝ 40°02′10″N 44°28′08″E: