Երասխում կմեկնարկի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցումը. Արարատի համայնքապետարան
Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2025 թվականի ծրագրի շրջանակում 2026 թ.-ին նախատեսվում է իրականացնել Արարատ համայնքի Երասխ բնակավայրի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը, ըստ նախահաշվի, կազմում է 51,808,440 դրամ։
Համայնքի ներդրումը կազմում է 18,133,000 դրամ։
Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրում արդեն իսկ ավարտվել են գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքները։