Շինարարական աշխատանքների պատճառով շատրվանները ժամանակավորապես չեն գործի. Արարատի համայնքապետարան
· Արարատ
Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, շատրվանները չեն գործարկվելու։
Շատրվանների աշխատանքը կվերականգնվի շինարարական աշխատանքների ամբողջական ավարտից և տարածքի անվտանգ շահագործումն ապահովելուց հետո։
Համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում ըմբռնման և համագործակցության համար։