Արարատ քաղաքում կկառուցվի ժամանակակից սպորտդպրոց. Արարատի համայնքապետարան

· Արարատ

Արարատ քաղաքում կկառուցվի ժամանակակից սպորտդպրոց. Արարատի համայնքապետարան

Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Արարատ համայնքի Արարատ քաղաքում կառուցվելու է ժամանակակից սպորտդպրոց՝ հագեցած բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով և բարեկարգված հարակից տարածքով։

Սա կարևոր ներդրում է քաղաքի զարգացման գործում, որը հնարավորություն կտա երիտասարդներին զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, զարգացնել իրենց ունակությունները և միջազգային մրցահարթակներում արժանապատվորեն ներկայացնել ինչպես Արարատ համայնքը, այնպես էլ Հայաստանը։