Բացահայտիր Արարատը-Լուսաշող
Լուսաշողը (նախկին անվանումը՝ Ղարախաչ) գյուղ է Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում։
Բնակավայրը հիմնադրվել է 1831 թվականին։ Այն տեղադրված է Վեդի գետի ձախակողմյան վտակի մեղմաթեք ու գեղատեսիլ ափին, շրջապատված էոչ բարձր, կանաչապատ լեռներով։
Հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 48 կմ հարավ-արևելք։
Պատմականորեն, Ղարախաչ անվան տակ, այն ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Երևանի գավառում։
Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Երևանի գավառի, իսկ 1930 թվականից՝ Վեդու (1968 թվականից՝ Արարատի) շրջանի։
Գյուղը վերանվանվել է Լուսաշող 1978 թվականի հունվարի 25-ին։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Արարատի մարզի կազմի մեջ։
Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ և այգեգործությամբ։
Լուսաշողցիներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, ավանդապահությամբ, լեռնականներին բնորոշ հյուրընկալությամբ ու ջերմ վերաբերմունքով: Այստեղ մարդիկ ապրում են համախմբված, պահպանում են գյուղական ավանդույթներն ու հոգատարությունը միմյանց և իրենց հողուջրի հանդեպ:
Լուսաշողի շրջակայքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղից 12 կմ հյուսիս գտնվում է Աղծվան (XIII–XX դդ.), 5 կմ հյուսիս՝ Շամամ (IX–XVII դդ.), իսկ 10 կմ հյուսիս՝ Վերին Արմիկ (XVII–XIX դդ.) գյուղատեղիները։
Գյուղի մոտ են գտնվում Հովհաննու սբ. Կարապետ վանական համալիրը (XIV դ.), սբ. Աստվածածին (Սպիտակավոր, 1301 թ.) և սբ. Հովհաննես (Զանգակատուն, XVII–XIX դդ.) եկեղեցիները։
Ջոբսը 1«Մոշաղբյուր» գյուղատեղիում են տեղակայված սբ. Սարգիս եկեղեցին (XIX դ.) և XIX դարի մատուռը (Ղարախաչ)։
Տեղակայումը. Արարատի մարզ, Արարատի համայնք
Կոորդինատներ 39°50′54″N 44°58′42″E