Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է «Dole Open 2026» մրցաշարի հաղթող
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հերթական փայլուն հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում։
Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանս քաղաքում հուլիսի 18-ից 26-ն անցկացված «Dole Open 2026» հեղինակավոր մրցաշարի «Masters» խմբում մեր համայնքի պարծանք, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամը ցուցադրել է բարձրակարգ խաղ։
Անցկացրած 9 պարտիաներից և ոչ մեկում չկրելով ոչ մի պարտություն՝ Հայկը վաստակել է 7,5 միավոր և արժանիորեն նվաճել պատվավոր 1-ին հորիզոնականը։