Բացահայտիր Արարատը - Մարմարաշեն. Արարատյան դաշտի պատմական ու աշխատասեր բնակավայրը

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Մարմարաշեն. Արարատյան դաշտի պատմական ու աշխատասեր բնակավայրը

Մարմարաշենը պատմական հարուստ անցյալ և աշխույժ ռիթմ ունեցող գյուղ է: Պատմության ընթացքում բնակավայրն ունեցել է Ախամզալու, Աղհամզալու, Արմզալու, Լուկաշին և Մարմարիկ անվանումները, իսկ 1967 թվականին վերանվանվել է Մարմարաշեն:

Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 1828–1829 թվականներին այստեղ են տեղափոխվել Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից:

Գյուղի հոգևոր ու մշակութային սիրտը Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը համայնքի գլխավոր պատմամշակութային կառույցն է:

  • Մարմարաշենն աչքի է ընկնում իր արտադրողականությամբ: Գյուղատնտեսական հողատարածքները կազմում են շուրջ 496 հա, որից մոտ 340 հա-ն վարելահողեր են: Այստեղ ակտիվորեն զբաղվում են այգեգործությամբ (23 հա պտղատու և 14 հա խաղողի այգիներ), դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, ինչպես նաև կաթնամսատու անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ:

  • Ագրոկլիմայական առումով գտնվելով բացարձակոռոգման գոտում՝ գյուղում հաջողությամբ մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ:

​Բնակիչների բնավորության առանձնահատկությունը

​Մարմարաշենցիները աչքի են ընկնում արտակարգ աշխատասիրությամբ, համբերատարությամբ և հողին նվիրվածությամբ:

Ապրելով չոր, խիստ ցամաքային կլիմայական պայմաններում, որտեղ ամռանը ջերմաստիճանը հասնում է մինչև 42 °C-ի և հաճախակի են գյուղատնտեսությանը վնասող խորշակները, տեղացիները սովորել են տոկունորեն հաղթահարել բնության կապրիզները:

Իրենց ջանքերի շնորհիվ բնական կիսաանապատային լանդշաֆտները վերածվել են արգավանդ, կուլտուր-ոռոգելի տարածքների:

​Կլիման և բնությունը

​Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 855 մ բարձրության վրա: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերից (հունվարյան միջին ջերմաստիճանը՝ -3 °C-ից -5 °C): Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը կազմում է 24–26 °C:

​Գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարգում։

Այն տեղակայված է Մասիս քաղաքից 6 կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից՝ 20 կմ հեռավորության վրա:

Կոորդինատներ. 40°03′27″N 44°28′16″E