Մասիսում շուտով կգործի միասնական երթուղային ցանցը. Մասիսի համայնքապետարան
· Մասիս
Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ իրականություն է դառնում երկար սպասված ծրագիրը։
Առնվազն մեկ շաբաթ անց Արարատի մարզը սպասարկող միասնական երթուղու տրանսպորտային միջոցները կսկսեն սպասարկել նաև Մասիս համայնքը։
Ծրագրի մեկնարկի, երթուղիների, կանգառների և չվացուցակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն առաջիկա օրերին։