Արարատ համայնքը նվազեցրել է էլեկտրաէներգիայի ծախսերը՝ արևային էներգիայի շնորհիվ. Արարատի համայնքապետարան
2023 թվականին Արարատ համայնքի Ուրցալանջ, Պարույր Սևակ, Նոյակերտ, Արմաշ, Սուրենավան և Ավշար բնակավայրերում համայնքային շենքերի տանիքներին տեղադրվել են ընդհանուր 72 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ։
Կայանների շահագործման արդյունքում համայնքն ազատվել է էլեկտրաէներգիայի տարեկան զգալի ծախսերից, ինչը նպաստել է համայնքային բյուջեի առավել արդյունավետ օգտագործմանը։
Ծրագրի իրականացման ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 18 մլն 432 հազար դրամ։