Կառավարությունը 450 միլիոն դրամով կաջակցի ձկնաբուծությանը
Կառավարության՝ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում հաստատվեց, որ ավելացված արժեքի հարկ վճարող Արարատի մարզի արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություն կստանա պետական աջակցություն։
Կսուբսիդավորի ձկան կերի արժեքի 20%-ը։
Աջակցությունից կարող են օգտվել այն տնտեսությունները, որոնք օգտագործում են ԵՄ և ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացված կեր։