Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմшրտելիս Գեւորգ Հարությունյանը կոտրել է արմնկային ոսկորը եւ շարունակել գոտեմարտել մինչեւ վերջ

· Արարատ

Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմшրտելիս Գեւորգ Հարությունյանը կոտրել է արմնկային ոսկորը եւ շարունակել գոտեմարտել մինչեւ վերջ

Բացառիկ կամային հատկություններով օժտված մարդ, որի անունն է Գեւվորգ Հարությունյան։ Այս մասին ասվում է Արարատի ըմբշամարտի ակումբի ֆեյսբուքյան էջում։
«Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս Գեւվորգ Հարությունյանը կոտրում է արմնկային ոսկորը եւ շարունակում գոտեմարտել մինչեւ վերջ, միայն մրցավարական անարդար վերաբերմունքի արդյունքում պարտվում։
Այնուհետեւ կոտրած արմունկով անտեսելով ցավերը շարունակում պայքարել բաղձալի բրոնզե մեդալի համար՝ հաղթելով Ասիայի չեմպիոնին ղազախ եւ վրացի մրցակիցներին եւ վաստակում իր բաժին մեդալը։
Սա բացառիկ նաեւ հայրենասիրության դրսեւորում է, որ ամեն գնով ցանկացել է անել մեր սանը, այն է՝ հայոց եռագույնը բարձրացնել Բաքվում, որը նրան հաջողվել է։
Գեւորգին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում եւ վերադարձ մարզումային պրոցեսին»։