Վթարային ջրանջատում Արարատի մարզում օգոստոսի 3-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 3-ին ժամը 10:40-16:00-ն կդադարեցվի Սիսավան, Արալեզ, Արարատ, Վանաշեն, Ոսկետափ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: