Եղեգնավանում առաջին մանկապարտեզի շինարարությունն ակտիվ փուլում է. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

· Վեդի

Եղեգնավանում առաջին մանկապարտեզի շինարարությունն ակտիվ փուլում է. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ակտիվ ընթացքի մեջ են նախադպրոցական հաստատության կառուցման աշխատանքները։

Հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 310 մլն դրամ։ Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, Արարատի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։

Նախատեսվում է 2730 քմ տարածքի վրա կառուցել 1105 քմ մակերեսով, 90 տեղ հզորությամբ մանկապարտեզի շենք։

Եղեգնավանում նախկինում մանկապարտեզ չի եղել։

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ