Անչափահասներն իրենց հասակակցին քաշքշել են, հայհոյել, տեսանյութը տարածել համացանցում

· Արարատի մարզ

Անչափահասներն իրենց հասակակցին քաշքշել են, հայհոյել, տեսանյութը տարածել համացանցում

Նախաքննության ընթացքում 3 անչափահասի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը: