Բացահայտիր Արարատը- Լանջառ
Լանջառ գյուղը գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում:
Բնակավայրը հիմնադրվել է 1873 թվականին։ 1968 թվականի հուլիսի 3-ին բնակավայրը վերանվանվել է Լանջառ, իսկ 1995 թվականից ընդգրկվել է ՀՀ Արարատի մարզի վարչական տարածքում:
Գյուղի բնակչության մի մասի նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյի և Սալմաստի գավառներից:
Հետագայում՝ 1940-1950-ական թվականներին, այստեղ են հաստատվել նաև վերաբնակիչներ Մարտունու շրջանի Երանոս և այլ գյուղերից:
Լանջառցիները աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, տոկունությամբ և հյուրընկալ բնավորությամբ. բարձրլեռնային բնակլիմայական պայմանները ձևավորել են կամային ու համախմբված համայնք: Տեղի բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ:
Բնակավայրն աչքի է ընկնում իր լեռնային դիրքով, մաքուր օդով և հնագիտական հարուստ ժառանգությամբ. գյուղից 1 կմ հարավ-արևմուտք գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներին վերագրվող պատմական ամրոց:
Տեղակայումը
Գյուղը տեղակայված է մարզկենտրոնից 55 կմ հարավ-արևելք՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա:
Կոորդինատները
39°49′30″N 44°59′0″E