Մասիսցի երիտասարդ երաժիշտը՝ միջազգային փառատոնի մրցանակակիր. Մասիսի համայնքապետարան
· Մասիս
Երեկ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հյուրընկալեց Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրի բնակիչ, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Արամ Նիկողոսյանին։
Արամը օրերս է վերադարձել Լեհաստանում կայացած միջազգային փառատոնից, որը մեկ հարկի տակ էր համախմբել տարբեր երկրների երաժշտական խմբերի և կատարողների։
Մասիսցի երիտասարդ երաժիշտը փառատոնում գրավել է 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ արժանանալով մրցանակի։
Համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը շնորհավորեց Արամ Նիկողոսյանին՝ բարձր գնահատելով նրա մասնակցությունն ու ձեռքբերումը և մաղթելով նորանոր հաջողություններ ստեղծագործական ճանապարհին։
Նա վստահեցրեց, որ համայնքապետարանը շարունակելու է աջակցել համայնքի տաղանդավոր երեխաներին և երիտասարդներին, ինչպես նաև նրանց ուսուցիչներին՝ ստեղծելով հնարավորություններ՝ հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների ու փառատոների մասնակցելու համար։
Արամ Նիկողոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար՝ ընդգծելով, որ նման վերաբերմունքը մեծ խթան է երիտասարդների համար՝ շարունակելու իրենց ստեղծագործական ուղին և նոր հաջողություններ գրանցելու։