«Մեր հողը, բերքը, Զանգակատունը». Սեպտեմբերի 20-ին կկայանա «Զանգակատոն» փառատոնը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-17:00-ն, Պարույր Սևակի տուն-թանգարանը բոլորին հրավիրում է մասնակցելու «Զանգակատոն» ամենամյա փառատոնին, որն այս տարի անցկացվում է «Մեր հողը, բերքը, Զանգակատունը» խորագրի ներքո:
Միջոցառման շրջանակում այցելուները բացառիկ հնարավորություն կունենան ավելի մանրամասն ծանոթանալու գյուղի մշակութային ու պատմական ժառանգությանը, մասնակցելու ազգային երգ ու պարին, վարպետաց դասերին, ինչպես նաև տոնավաճառից ձեռք բերելու տեղական արտադրանք:
Փառատոնի հատուկ անկյուններից է Պարույր Սևակի հայրական տունը:
Միջոցառման մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: Թանգարանի կողմից տրամադրած անվճար «Երևան-Զանգակատուն-Երևան» փոխադրամիջոցի բոլոր տեղերն արդեն սպառված են, սակայն փառատոնին կարող եք մասնակցել սեփական միջոցներով՝ այցելելով Զանգակատուն և միանալով տոնական օրվա բոլոր իրադարձություններին: