Արտաշատի երեխաները մասնակցում են Հունգարիայում անցկացվող երիտասարդական ճամբարին. Արտաշատի համայնքապետարան

· Արտաշատ

Արտաշատի երեխաները մասնակցում են Հունգարիայում անցկացվող երիտասարդական ճամբարին. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատից մեկնած երեխաների խումբն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Հունգարիայի Բալատոնի երիտասարդական ճամբարում։

Ծրագրին մասնակցում են նաև տեղի արվեստի դպրոցի ժողովրդական պարերի խմբի սաները։

Համատեղ ճամբարը հայ և հունգարացի երեխաների համար հնարավորություն է՝ ծանոթանալու միմյանց մշակույթին ու ավանդույթներին, ձեռք բերելու նոր ընկերներ և միասին անցկացնելու հետաքրքիր ու հագեցած օրեր։

Իսկ արվեստն այս ամենի ընթացքում դառնում է երկու մշակույթները միավորող ընդհանուր լեզու՝ երեխաներին համախմբելով մեկ հարթակում։

Արտաշատի համայնքապետարան