Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզում սեպտեմբերի 4-ին
«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: