Արարատում SPAYKA-ի աշխատակիցները գործադուլ են սկսել. Սյուզի Բադոյան

· Արարատ

Արարատում SPAYKA-ի աշխատակիցները գործադուլ են սկսել. Սյուզի Բադոյան

Այսօր առավոտից Արարատում գործադուլ են սկսել SPAYKA ընկերության աշխատակիցները։ Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։

Նրա փոխանցմամբ՝ աշխատակիցների դժգոհության հիմնական պատճառը ամիսներով ձգվող աշխատավարձերի վճարումներն են։ Աշխատակիցների խոսքով՝ նախօրեին իրենց փոխանցվել է նաև նոր հրահանգ, ըստ որի՝ ընկերությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով այսուհետ աշխատավարձերից նախատեսվում է պահել 10-15 տոկոս։

Որոշման դեմ աշխատակիցները դժգոհություն են հայտնել և դադարեցրել աշխատանքը։ Գործադուլի հետևանքով ընկերությունում աշխատանքները կասեցվել են։

Սյուզի Բադոյանի փոխանցմամբ՝ ընկերության տնօրինությունը փորձում է իրավիճակի կարգավորման լուծումներ գտնել, սակայն աշխատակիցները ներկայացրել են հստակ պահանջներ։

ՌԴ սանկցիաներից հետո Spayka-ում կոլապս է. ծանր դրության մեջ է հայտնվել գյուղմթերք արտադրող եւ արտահանող այս գիգանտ ընկերությունը ։

2 շաբաթ առաջ են կրճատումներ արվել Spayka-ի ջերմոցներում, բայց իրավիճակը չի կայունանում։

Գործը կորցնող բանվորների թիվը հարյուրներով ավելանալու է նաեւ մոտ օրերին։

Այսօր է տնօրինությունը ԳՈՒՅԺ -ը հայտնել 2 ամսից ավել անփող եւ անհույս աշխատող բանվորներին։

Այս օրերին շուրջ 200 հոգի կկորցնի իր աշխատանքը` իբր տարեց բանվոր եւ գյուղատնտես լինելու պատճառով, մինչդեռ իրականում Spayka-ն այլեւս չի կարողանում վճարել բանվորների աշխատավարձերը բերք ի ու բանջարեղենի արտահանումը չկարողանալու պատճառով։

ԵԱՏՄ -ում հայկական դիվանագիտության տապալումը սոսկալի հետեւանքների է բերել, միլիոնների եկամուտներ է կորցրել ու գյուղմթերք փտեցրել Spayka-ն մեր աչքից հեռու.. միայն թե ԶԼՄ-ների գլխագրերում իր արտահանումների տապալումների ու Նիկոլի պռավալ տված դիվանագիտության մասին վերնագրեր չհայտնվի։

2 ամիս ու ավել չի վճարվել բանվորական ուժի աշխատավարձը։

Այս ձգձգումների ֆոնին սառնարանները դատարկվում, թափվում են ու նորով են հագեցվում պարբերաբար` հույսով, որ նոր լուծումներ կգտնի ՀՀ կառավարությունը եւ պտուղ-բանջարեղենի կիրառվի օտար երկրներում։

Փետրվարից ծաղկի շուկայով սկիզբ առած սահմանափակումների սեւ օրերը խտանում են ու դառնում աշխատավարձերի ձգձգումների, այսօր էլ կրճատումների , 10-15% պահումների պատճառ։

Spayka-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանը անձնական կապերով է որոշակի ծավալի պղպեղ արտահանել , բայց դրանից հանրագումարում կուտակված ֆինասական բեռը չի փոխվել

Սպայկան կորցրել է իրացման շուկան, չի կարողանում բանվորական ուժ պահել, 15 օր առաջ համատարած ազատումներ են եղել Նորագավթի ջերմոցներում..

Այսօր էլ Արարատի սովխոզի բանվորներն էին ստիպված գործադուլ սկսել ` տնօրինությանը տեղից շարժվելու համար

բայց այն դադարեցվեց կեսօրից հետո` տնօրինության հերթական բանակցություններից եւ ժողովի պատրվակով։