Արարատի աղբավայրում հրդեհի մարմանը մասնակցած աշխատակիցները պարգևատրվել են. Արարատի համայնքապետարան
· Արարատ
Արարատ համայնքի ղեկավար Ա. Ավետիսյանի որոշմամբ շնորհակալագրեր են հանձնվել «Արարատ համայնքի կոմունալ ծառայություն» ԲՀ-ի ղեկավարությանը և աշխատակիցներին՝ Արարատի աղբավայրում առաջացած հրդեհի մարման աշխատանքներին ակտիվ և անձնվեր մասնակցության, ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրված աշխատանքի համար։
Ստեղծված բարդ իրավիճակում նրանց համախմբվածությունն ու պատասխանատու մոտեցումը կարևոր նշանակություն են ունեցել հրդեհի մարման գործում։
Արարատ համայնքի ղեկավարությունը բարձր է գնահատում համայնքի անվտանգությանն ու բարեկեցությանն ուղղված նրանց նվիրված աշխատանքը։