Քաղցրաշենում կանցկացվի անկախության 35-ամյակին և բնակավայրի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում. Արտաշատի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Արտաշատում կնշանավորվի նաև Քաղցրաշեն բնակավայրի 100-ամյա հոբելյանով։
Տոնական օրը Քաղցրաշենում մեկտեղվելու են ազգային երգն ու պարը, բնակավայրի հարուստ ավանդույթներն ու մշակույթը։
Տոնական տաղավարներում հյուրերին սպասելու են քաղցրաշենցիների ջերմ հյուրընկալությունն ու հյուրասիրությունը՝ այդ թվում՝ Քաղցրաշենի համեղ ու քաղցրահամ մրգերի։
Արտաշատի համայնքապետարանը հրավիրում է բոլորին միասին նշելու Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը և Քաղցրաշենի 100-ամյա հոբելյանը, վայելելու տոնական մթնոլորտն ու վերապրելու անկախության մեր ճանապարհի, ինչպես նաև Քաղցրաշենի պատմության, մշակույթի և ավանդույթների լավագույն էջերը։
Տոնական օրը կեզրափակվի համերգային ծրագրով։
Սեպտեմբերի 21-ին
Միջոցառման մեկնարկը՝ ժամը 14:00-ին
Քաղցրաշենի վարչական կենտրոնին (գյուղապետարան) հարակից այգում