«Վեդի Ալկո»-ն սեպտեմբերի 22-ից կսկսի խաղողի մթերման գործընթացը. Արարատի համայնքապետարան

· Արարատի մարզ

«Վեդի Ալկո»-ն սեպտեմբերի 22-ից կսկսի խաղողի մթերման գործընթացը. Արարատի համայնքապետարան

Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը շարունակում է իրականացնել խաղողի մթերում։

Մթերումը կմեկնարկի սեպտեմբերի 22-ից:

Նշենք նաև, որ կիրակի օրը մթերում չի իրականացվելու։

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև խաղողի մթերման համար նախապես հայտագրվելու նպատակով շահագրգիռ անձինք կարող են դիմել իրենց համապատասխան բնակավայրի վարչական շենք (գյուղապետարան)։