​Մասիսում կկայանա «Գործարար Նեթվորքինգ | Մասիս 2026» բիզնես հանդիպումը ​

· Արարատի մարզ

​Մասիսում կկայանա «Գործարար Նեթվորքինգ | Մասիս 2026» բիզնես հանդիպումը  ​

​Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքում կկայանա «Գործարար Նեթվորքինգ | Մասիս 2026» բիզնես հանդիպումը, որը մեկ հարթակում կհամախմբի մարզային և տեղական բիզնեսների ներկայացուցիչներին՝ մասնագիտական գիտելիքի, գործարար կապերի և համագործակցության նոր հնարավորությունների շուրջ։

​Միջոցառման նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ մարզերում գործող ձեռնարկատերերն ու բիզնեսների ներկայացուցիչները կարող են ձեռք բերել կիրառելի գիտելիքներ, ծանոթանալ բիզնեսի զարգացման ժամանակակից գործիքներին, փոխանակել փորձ և ձևավորել նոր գործարար կապեր։

Միջոցառման հիմքում երեք առանցքային ուղղություն է՝ գիտելիք, կապեր և համագործակցության հնարավորություններ։

​«Գործարար Նեթվորքինգ | Մասիս 2026»-ի ծրագրում ընդգրկված են բիզնեսի զարգացմանն առնչվող մի շարք թեմաներ՝ նեթվորքինգ, մարքեթինգ, տուրիզմ, ագրոբիզնես, արհեստական բանականություն և անշարժ գույք։

Ելույթները նախատեսված են կիրառական ձևաչափով՝ մարզային բիզնեսների ներկայացուցիչների և ձեռնարկատերերի համար։

​Օրվա թեմաներն ու բանախոսները

. «Նեթվորքինգի ուժը բիզնեսում». Հայկ Մարգարյան, ՄԱԿ-ի Կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնի և CTCN ցանցի ազգային համակարգող, International Chamber of Commerce National Committee Armenia (ICC NCA) գործադիր խորհրդի անդամ:

. «Մարքեթինգը՝ բիզնեսի աճի գործիք». Ծովինար Սարգսյան, Առաջին Բիզնես Դպրոցի հիմնադիր-տնօրեն:

​«Տուրիզմի զարգացման հնարավորությունները». Գեղամ Առաքելյան, Destination Armenia-ի հիմնադիր և գործադիր տնօրեն:

. «Ագրոբիզնես». Հայկ Մանուկյան, «Դելտա Ֆուդ» ՍՊԸ-ի հիմնադիր:

. «Արհեստական բանականությունը բիզնեսում». Տիգրան Շադունց, Prime LLC-ի համահիմնադիր:

«Անշարժ գույքի շուկան Հայաստանում» պանելային քննարկում

​Միջոցառման եզրափակիչ հատվածում կանցկացվի «Անշարժ գույքի շուկան Հայաստանում» թեմայով պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի մասնագետները կանդրադառնան շուկայի ներկա իրավիճակին, հիմնական խնդիրներին, հնարավորություններին և զարգացման հեռանկարներին։

​Պանելային քննարկմանը կմասնակցեն՝

. Ռուստամ Գրիգորյան. Calibri Group-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ:

. Սարգիս Ներսեսյան. Mixxup ընկերության տնօրեն, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի անդամ:


. Զավեն Մարուքյան. Reest Invest ընկերության հիմնադիր:

. Վլադիմիր Խաչատրյան. «Լավ Առաջարկ» անշարժ գույքի գործակալության հիմնադիր, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի անդամ:


. Պանելային քննարկումը կվարի Ռոզա Գրիգորյանը՝ PR մասնագետ:

​Միջոցառման ծրագրում նախատեսված է նաև գործարարների ազատ շփման և նոր կապերի ձևավորման համար առանձնացված ժամանակ։

Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գործունեությունը, ծանոթանալ այլ բիզնեսների ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր համագործակցությունները։

​Միջոցառման մասին
​«Գործարար Նեթվորքինգ | Մասիս 2026»

​Ամսաթիվ՝ 19 սեպտեմբերի, 2026 թ.

Ժամը՝ 12:00–17:00
Վայրը՝ «Ֆերմա» ռեստորանային համալիր, Ղուկասավան, Մասիս համայնք

​Միջոցառումը նախաձեռնել է Right Rule Digital Marketing Strategy & Solutions ընկերությունը:

​Մամուլի կապի համար
​Right Rule Digital Marketing Strategy & Solutions

Հիմնադիր-տնօրեն՝ Ալվարդ Հարությունյան

Հեռախոս՝ 094 554 883

​Instagram՝ https://www.instagram.com/right_ruleagency/

LinkedIn՝ https://www.linkedin.com/company/right-rule-digital-marketing-strategy-solutions/

Facebook՝ https://www.facebook.com/RightRuleDigitalMarketingStrategyandSolution
​