Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցը հաղթել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարում. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

· Մասիս

Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցը հաղթել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարում. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

Արարատի մարզի Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի հաղթող

Սևանի թերակղզի–Շողակաթ 40 կմ ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը։

Մրցաշարի 7-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Արարատի մարզի Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցի թիմը՝ արժանանալով հաղթողի կոչման։

Եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի 10 մարզերի և Երևանի մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքներ գրանցած 22 թիմեր՝ ընդհանուր 66 մասնակցով։

Հաղթող թիմերին պարգևատրել են գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ