Բացահայտիր Արարատը- Կաքավաբերդ

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը- Կաքավաբերդ

Կաքավաբերդը (կամ Գեղի բերդ, Քեդի բերդ) միջնադարյան ամրոց է, որը տեղակայված է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում՝ Ազատ գետի աջ ափին (այժմյան Արտաշատ քաղաքի Իմիրզեկ հնավայրից արևելք): Այն կառուցված է բարձր լեռան գագաթին և երեք կողմից անմատչելի է: Ամրոցն այժմ կանգուն է և լավ պահպանված: Դեպի հյուսիս-արևելք ձգվող պարիսպներն ունեն 2-2,5 մետր հաստություն, 8-10 մետր բարձրություն և համալրված են աշտարակներով: Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին և այլ շինությունների ավերակներ:

Առաջին անգամ հիշատակվում է Հովհաննես Դրասխանակերտցու կողմից (9-10-րդ դարերում) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ: 11-րդ դարում այն անցել է Պահլավունիներին, իսկ 12-13-րդ դարերում տիրել են Պռոշյանները: Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց: Ամրոցը վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ տեղի ունեցած մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ:

Բերդը հայտնի է նաև Գեղի և Քեդի անուններով: Սյունիքում՝ ներկայիս Գեղի գյուղի տեղում, եղել է նույնանուն մեկ այլ բերդ: Գեղի բերդը հիշատակվում է նաև Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում: Ներկայումս այն ունի կիսավեր վիճակ և հանդիսանում է կարևոր մշակութային արժեք:

​Հայաստան, Արարատի մարզ, Ազատ գետի աջ ափ։

Կոորդինատներ 40°07′10″N 44°43′23″E