Էլեկտրաէներգիայի անջատումներ Արարատի մարզում սեպտեմբերի 23-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Արարատի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–12:30 Քաղցրաշեն գյուղ մասնակի
11:00–14:00 Վեդի քաղաք՝ Արարատյան, Պուշկինի, Սայաթ-Նովայի, Մարատ Խաչատրյան, Մաշտոցի փողոցներ մասնակի, Արարատ քաղաք՝ Շահումյան, Խանջյան, Իսահակյան, Սերոբ Աղբյուրի, Երկաթուղայինների, Մովսես Գորգիսյան փողոցներ մասնակի, Արմաշ գյուղ՝ մասնակի, Հովտաշատ, Գայ, Այնթափ, Նոր Խարբերդ գյուղեր մասնակի
13:00–15:00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի
Էլեկտրաէներգիայի , անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: