Սեպտեմբերի 24-ի երեկոյան կդադարեցվի Արտաշատ–Վերին Արտաշատ ճանապարհահատվածի երթևեկությունը. Արտաշատի համայնքապետարան

· Արտաշատ

Սեպտեմբերի 24-ի երեկոյան կդադարեցվի  Արտաշատ–Վերին Արտաշատ ճանապարհահատվածի երթևեկությունը. Արտաշատի համայնքապետարան

Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղագծի՝ Արտաշատ–Վերին Արտաշատ տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածում։

Խնդրում ենք նշված ժամանակահատվածում հաշվի առնել երթևեկության սահմանափակումը և, հնարավորության դեպքում, ընտրել այլընտրանքային երթուղի։

Արտաշատի համայնքապետարան