Արտաշատում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը
· Արտաշատ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից կրկնակի ստուգում է իրականացվել անհատ ձեռնարկատեր Ռոզա Մանուկյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Արտաշատ, Օգոստոսի 23 փ/50) և արձանագրվել է, որ այստեղ վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
Այս մասին հայտնում են ՍԱՏՄ - ից։