Արտաշատի բժշկական կենտրոնում բացվել է ակնաբուժական ախտորոշման նոր կլինիկա. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

· Արտաշատ

Արտաշատի բժշկական կենտրոնում բացվել է ակնաբուժական ախտորոշման նոր կլինիկա. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

Արտաշատի բժշկական կենտրոնում արդեն գործում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Ջոն և Տանյա Հովանեսյանների անվան Արտաշատի մարզային ախտորոշման կլինիկան։

Բացման արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Շահանե Մնացականյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և այլք։

Կլինիկան ստեղծվել է Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ և հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ինչը մարզի բնակչության համար ակնային խորացված հետազոտությունների և ամբուլատոր պայմաններում բուժման հնարավորություն կտա: