Բացահայտիր Արարատը — Աղջոց վանք
Աղջոց վանքը միջնադարյան հայկական վանական համալիր Հայաստանի Արարատի մարզում, Խոսրովի պետական արգելոցում: Կազմված է եկեղեցիներից, գավթից, վանականների շինություններից, գերեզմանոցից:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին համալիրի գլխավոր եկեղեցին է՝ կառուցված 1212-1217 թթ.: Ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք: Աչքի է ընկնում ներքին և արտաքին պարզ ճարտարապետությամբ:
Պողոս-Պետրոս եկեղեցին համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է: Կից է Ս. Ստեփանոս եկեղեցուն հյուսիսային կողմից: Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 1270 թ. եղծված շինարարական արձանագրությունը: Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է: Եկեղեցին ուշագրավ է արևմտյան մուտքի երկու կողմերում արված՝ Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների բարձրաքանդակներով, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներ են:
Գավիթը կից է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից: Կառուցվել է 1217-1234 թթ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով: Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը:
Վանական համալիրը ներկայուս ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է ընդգրկված, սակայն գտնվում է բարձիթողի վիճակում և փոքր ցնցումից կարող է հիմնահատակ փլուզվել: Այն երբեմն ենթարկվում է վանդալների հարձակումների: Պատերի բազմաթիվ անկյուններում հանդիպում են մեջօրյա գրություններ, որոնք աստիճանաբար ծածկում են բազմադարյա արձանագրությունները: Խաչքարերի մեծ մասը վառված է ու պատված մրի ու հալված մոմի հաստ շերտով: Սուրբ Ստեփանոս եկեղեցում և հարակից տարածքում երբեմն հանդիպում են խորովածի համար նախատեսված խارույկի հետքեր: Վանքի միակ պահապանը հարակից բնակատեղիի միակ բնակիչն է, ով ուժերի ներածին չափով կատարում է այդ գործը հասարակական հիմունքներով: Վանական համալիրի շրջակայքում խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոց է:
ԽՍՀՄ տարիներին այստեղ են թաքել հետազոտությունների համար նախատեսված ձևափոխված սև գույնի թունավոր օձեր, որոնք այժմ պարբերաբար նկատվում են վանքի այցելուների կողմից: Գիշերային ժամերին հանդիպում են գայլեր և փոքրամարմին բորենիներ:
Տեղակայումը
Արարատի մարզ, Խոսրովի պետական արգելոց։
Կոորդինատներ 40°06′25″N 44°48′28″E