Բացահայտիր Արարատը-Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շահումյան գյուղ)
Սուրբ Աստվածածինը Հայ առաքելական եկեղեցի է, որը գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Շահումյան գյուղում:
Այն ընդգրկված է Շահումյանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Ըստ պահպանված արձանագրության՝ գյուղի հին բազիլիկ եկեղեցին կառուցվել է 1860-ական թվականներին: Խորհրդային տարիներին, շատ եկեղեցիների նման, այն խոնարհվել և օգտագործվել է որպես գյուղի գինու գործարանի պահեստ: 2007 թվականին ճարտարապետ Արամ Բարսեղյանի նախագծով և տեղի բնակիչ «Շահումյան-վին» գինու գործարանի գործադիր տնօրեն Վարդան Վարդանյանի ու Ազգային ժողովի պատգամավոր Կարապետ Կարապետյանի օժանդակությամբ եկեղեցին նորոգվել է, կառուցվել են գմբեթը և մատաղատունը: Եկեղեցին վերածծվել է 2009 թվականի ապրիլի 5-ին՝ Ծաղկազարդի տոնին, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից:
Տեղակայումը.
Հայաստան, Արարատի մարզ, Շահումյան գյուղ
Կոորդինատներ 39.93083° N, 44.57833° E