Բացահայտիր Արարատը - Վիշապալիճ կամ Գեղարդալիճ

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Վիշապալիճ կամ Գեղարդալիճ

Գեղամա լեռներում թաքնված 2600 մետր բարձրության վրա գտնվող Վիշապալիճը շրջապատված է Վիշապասար և Աժդահակ բարձր լեռներով: Լճի կողքին են գտնվում 2 վիշապաքարեր, որոնք ունեն 2-3 հազարամյա պատմություն: Նրանց բարձրությունը հասնում է 3,5 մետրի, իսկ նրանց վրա պատկերված է արագիլ:

​Վիշապալիճը (նաև՝ Ազատ, Գեղարդալիճ, Գեղարդա լճակ, Թոխմախան գյոլ, Վանքի գյոլ, Վանքի լիճ, Վիշապի լիճ) լճակ է Հայաստանի Արարատի մարզում, Գողթ գետի վերնագավառում, Թառնիստ սարավանդի արևմտյան մասում, Գեղարդ գյուղից 9 կմ արևելք: Ծովի մակարդակից 2620 մ բարձրության վրա է, մակերեսը՝ 30 հա: Առաջացել է հրաբխային արգելափակման հետևանքով՝ Ազատ գետի վերնագավառում, Գեղարդավանքից հյուսիս: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով: Գրանցված է Հայաստանի Հանրապետության բնության պետական հուշարձանների ցանկում:

​Տեղակայումը՝ Հայաստան, Արարատի մարզ, Գեղամա լեռներ, Գեղարդ գյուղից մոտ 9 կմ արևելք, Թառնիստ սարավանդ

Կոորդինատները՝ 40.150154° N, 44.907229° E