Երևան-Երասխ ճանապարհին «Opel Astra»-ն բախվել է բաժանարար երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր

· Արարատի մարզ

Երևան-Երասխ ճանապարհին «Opel Astra»-ն բախվել է բաժանարար երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Ռազմիկ Չ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում։

Ինչպես է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։