Հոկտեմբերի 5-ից կմեկնարկի հյուսիս–Հարավ ճանապարհը Նորագավթի Հ-8-ին կապող հանգույցի կառուցումը. Ճանապարհային դեպարտամենտ

· Արարատի մարզ

Հոկտեմբերի 5-ից կմեկնարկի հյուսիս–Հարավ ճանապարհը Նորագավթի Հ-8-ին կապող հանգույցի կառուցումը. Ճանապարհային դեպարտամենտ

Արտաշատի խճուղին Մ-2 Հյուսիս-հարավ միջպետական ճանապարհին և Հ-8, Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ շինարարության ընթացքում վերոնշյալ փողոցների հատման խաչմերուկում երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով։

Աշխատանքային գոտուն մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ։ Կտեղադրվեն նախազգուշացնող և ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն և կլուսավորվեն։

Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում խնդրում ենք օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից։ Շրջանցման ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշաններով։