Հոկտեմբերի 3-ին Վեդիում կանցկացվի «Պարատոն» մշակութային միջոցառումը. Վեդու համայնքապետարան
· Վեդի
Վեդի համայնքը սիրով հրավիրում է հոկտեմբերի 3-ին միանալու «Պարատոն» մշակութային միջոցառմանը, որը կմիավորի հայկական ավանդական պարային խմբերին և Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։
Օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու հայկական և ազգային փոքրամասնությունների ավանդական պարեր, ծանոթանալու դրանց պատմությանն ու մշակութային նշանակությանը, ինչպես նաև շփվելու և փոխանակելու իրենց մշակութային ժառանգությունը։
Մեզ սպասվում են՝
• հայկական և ազգային փոքրամասնությունների ավանդական պարեր
• պարային աշխատարաններ
• մշակութային ներկայացումներ
• նոր ծանոթություններ և մշակութային փոխանակում
Հոկտեմբերի 3
12:00–16:30
Վեդու համայնքապետարանի հարակից փողոց
Մասնակցությունն անվճար է։
Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝
https://forms.gle/RFYP8dNituhZMAoX9
Սիրով սպասում ենք բոլորին՝ միասին պարելու, բացահայտելու և մեր մշակութային բազմազանությունը տոնելու։
«Պարատոն» մշակութային միջոցառումն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ՝ «Այռայզ միջազգային իրավական կենտրոն» ՀԿ-ի «Ապագա Առաջնորդներ դպրոց 2.0» ծրագրի շրջանակում՝ Վեդու համայնքապետարանի, «Ծովակ» ավանդական երգի-պարի համույթի և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։