Բացահայտիր Արարատը - Աստղիկի ջրվեժ

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Աստղիկի ջրվեժ

Աստղիկի ջրվեժը «Խոսրովի անտառ» պետական արարգելոցի տարածքում գտնվող 4 ջրվեժներից մեկն է, որը ժողովուրդն անվանել է հին հեթանոսական աստվածուհու անունով: Վահագնի և Աստղիկի ջրվեժները միմյանց հետ դիցաբանորեն կապված են․ հեթանոսական պանթեոնում Աստղիկը գեղեցկության ու պտղաբերության աստվածուհին էր՝ կրակի և պատերազմի աստված վիշապաքաղ Վահագնի կինը:

​Հեթանոս ժամանակներում Աստղիկը համարվում էր գեղեցկության ու պտղաբերության աստվածուհի, իսկ Վահագնը՝ կրակի ու պատերազմի հզոր աստված, Աստղիկի սիրելին ու պաշտպանը: Լեգենդը կարծես կենդանանում է ժայռերի և պոռթկացող հոսքերի մեջ՝ ճանապարհորդությանը հաղորդելով յուրահատուկ մթնոլորտ:

​Ճանապարհը դեպի ջրվեժներ հեշտ չէ. այստեղ հնարավոր չէ հասնել տրանսպորտով, իսկ արահետը փորձություն է նույնիսկ ամենապատրաստված ճանապարհորդների համար: Սակայն հենց այս դժվարության մեջ է թաքնված իրական արժեքը. յուրաքանչյուր քայլ մոտեցնում է տեսարանին, որը մոռանալպարզապես անհնար է:

​Աստղիկի ջրվեժ հասնում ենք ամենագնացով, այնուհետև ոտքով (քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է, քայլարշավը միջին բարդության է): Այստեղ ջրի շունչը միաձուլվում է անտառի շշուկին, և յուրաքանչյուր այցելու իր հետ տանում է այն զգացողությունը, թե դիպել է Հայաստանին իր ամենամաքուր կերպարով:

​Ջրվեժ այցելելու առավել բարենպաստ սեզոնը մարտի վերջից մինչև հունիսն է, քանի որ այդ ժամանակ ջրի հոսքն առավել ուժեղ է:

​Բաց է՝ երկ - կիր: 09:00 - 18:00:

​Տեղակայումը՝ «Խոսրովի անտառ» պետական արարգելոց, Արարատի մարզ, Հայաստան

Կոորդինատներ՝ 39.9958, 44.8825

Լուսանկարը ArmTrailsTour-ի