Վթարային ջրանջատում Արարատի մարզում հոկտեմբերի 2-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 2-ին ժամը 10:15-23:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի, Նոր Կյուրին 1-3-րդ փողոցների, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արեվաբույր, Այնթապ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: