Բացահայտիր Արարատը-Սուրբ Հովհաննես Ավետարանիչ Եկեղեցի (Արտաշատ)
· Արտաշատ
Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արտաշատ քաղաքում։ Կոչվել է սուրբ Հովհաննես Ավետարանչի անունով:
Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին: Եկեղեցին կառուցվել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աբրահամյան ընտանիքի բարերարությամբ: Նախագծի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը և ճարտարապետ Էմմա Ֆահրադյանը, իսկ շինարարությունն իրականացվել է Մարտին Սեդրակյանի կողմից: Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է Ն.Ո.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցված է տուֆից, հայկական ավանդական ճարտարապետության ոճով և լուծումներով: Եկեղեցու բարձրությունը 35 մետր է, զբաղեցնում է 500 քառակուսի մետր տարածք, իսկ ընդհանուր եկեղեցական համալիրի համար հատկացվել է 2.5 հեկտար տարածք:
Տեղակայումը՝ Արտաշատ, Արարատի մարզ, Հայաստան
Կոորդինատներ՝ 39°57′33″N 44°32′04″E