Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա
Երեկ` հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոց։
Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը մինչ «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների ժամանումը վիրավորներից 3-ին տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, իսկ վիրավորներից մեկի պարանոցին ֆիքսատոր է ամրացրել, որը նա պահում էր իր ավտոմեքենայում, ապա ժամանած շտապօգնության բժիշկների, քաղաքացիների ու պարեկների հետ վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, «BMW»-ն էլ կողաշրջվել է։