Բացահայտիր Արարատը - Վեդու Ջրամբար՝ Լեռնային Օազիս Արարատյան Դաշտում

· Վեդի

Բացահայտիր Արարատը - Վեդու Ջրամբար՝ Լեռնային Օազիս Արարատյան Դաշտում

Վեդու ջրամբարը Արարատի մարզի կարևոր և ժամանակակից հիդրոտեխնիկական կառույցներից է։

Ջրամբարի հիմնական նպատակը ոռոգումն է։ Այն նախատեսված է Արարատի մարզի բազմաթիվ համայնքների, հատկապես Վեդիի և Արտաշատի տարածաշրջանի հողերը ոռոգման ջրով ապահովելու համար։

Թեև նախագծումը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին,սակայն  այն շահագործման է հանձնվել 2021 թվականի վերջին։

Այս ջրամբարը նպատակ ուներ փոխարինել Մարմարաշենի ջրհան կայանի թանկարժեք էներգասպառումը և զգալիորեն բարելավել ոռոգման համակարգի արդյունավետությունը։

Ջրամբարի տարածքը հարում է«Խոսրովի անտառ»
արգելոցին։  Այն բնության գրկում ժամանակ անցկացնելու համար հիանալի վայր է։

Տեղակայումը
Գտնվում է  Վեդի քաղաքից հյուսիս-արևելք, Վեդի գետի վրա։

Լավագույն ժամանակը այցելելու համար
Գեղեցիկ է տեսարանը գարնանը, երբ բլուրները ծածկված են կանաչով և աշնանը՝ ոսկեգույն գույներով։

Կորդինատները
40.0167 °N, 44.7500° E