Հոկտեմբերի 17-ին Արտաշատը կնշի իր 2215-ամյակը. Արտաշատի համայնքապետարան
· Արտաշատ

Հոկտեմբերի 17-ին Արտաշատում կնշվի քաղաքի 2215-ամյակը։
Տոնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 10:00-ին՝ զոհված և անմահացած արտաշատցիների հիշատակին հարգանքի տուրքով և ծաղիկների խոնարհմամբ։
Ժամը 11:30-ին Երևանյան փողոցից կանցկացվի տոնական քայլերթ՝ փողային նվագախմբի ուղեկցությամբ։ Ժամը 11:40-ին նախատեսվում է «Բերդ» պարային կատարումը, իսկ 11:50-ին կկայանա Արտաշատի վերանորոգված քաղաքային լճի բացման արարողությունը։
«Արարատյան» պուրակում ժամը 11:00-ից կանցկացվի մանկապատանեկան ծրագիր՝ Հայկ Ֆրիսթայլի մասնակցությամբ։
Ժամը 13:00-17:00-ը նախատեսված է մանկական ժամանցային ծրագիր՝ տիկնիկային ներկայացմամբ, խաղերով, վարպետության դասերով, աճպարարական ծրագրով և դեմքի գրիմով։
Ժամը 14:00-17:00-ը թատրոնամերձ հրապարակում կլինեն երաժշտական կատարումներ, իսկ 15:00-17:00-ը Արտաշատի մարզադպրոցում կանցկացվի օդապարիկների թռիչք։
Ժամը 19:00-19:20-ը թատրոնամերձ հրապարակում կներկայացվի «Արտաշատի հիմնադրումը» պատմական ներկայացումը։ Նույն ժամին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում իր DJ ծրագիրը կներկայացնի Էկան։
Ժամը 20:00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկայանա տոնական մեծ համերգ՝ Արկադի Դումիկյանի մասնակցությամբ։
Տոնական օրը կեզրափակվի ժամը 22:30-ին՝ Արտաշես արքայի արձանի մոտ։ Այստեղ նախատեսված է երաժշտական երեկո՝ խարույկի շուրջ, կիթառի մեղեդիներով և թեյախմությամբ։
Արտաշատի 2215-ամյակը կմիավորի քաղաքի պատմությունը, ներկան ու ապագայի տեսլականը։
Հոկտեմբերի 17-ին Արտաշատը նշելու է իր քաղաքի տոնը։