Վերին Դվինում կանցկացվի ասորական համայնքին նվիրված ֆիլմի ցուցադրություն. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

· Արարատի մարզ

Վերին Դվինում կանցկացվի ասորական համայնքին նվիրված ֆիլմի ցուցադրություն. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

Հոկտեմբերի 7-ին Արարատի մարզի Վերին Դվին գյուղում ասորական համայնքին նվիրված ցուցադրություն կանցկացվի։ Կցուցադրվի «Ասորեստան» մեր թվարկություն» (հեղ./ռեժ.՝ Ջեսի Արաբու, Ռամսին Էդվարդ, Ռամի Ջաջո, 2021) ֆիլմը։

Ցուցադրությունը կմեկնարկի ժամը 18:00-ին։

Միջոցառումն անցկացվում է Ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված «Տանիքը՝ Հայաստան» խորագրով ծրագրի շրջանակում։

Ֆիլմը ներկայացնում է փոքրամասնությունների ժողովուրդների մշակույթը, ավանդույթները, լեզուն, երաժշտությունը, ընտանեկան և համայնքային հարաբերությունները, պատմական հիշողությունն ու առօրյան։

Ծրագրի նպատակն է կինոյի միջոցով ստեղծել մշակութային ճանաչողության և կրթության հարթակ, նպաստել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության ճանաչելիությանը, տարբեր համայնքների միջև երկխոսությանը և հասարակության ներսում փոխճանաչմանը։

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ