Բացահայտիր Արարատը- Սուրբ Գևորգ եկեղեցի

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը- Սուրբ Գևորգ եկեղեցի

Սուրբ Գևորգ եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցի է, որը գտնվում է Արարատի մարզի Կանաչուտ գյուղում և ընդգրկված է Կանաչուտի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Այն կառուցվել է 1908 թվականին տեղական գորշ տուֆից: Ունի ուղղանկյուն հատակագիծ, արևելքից արևմուտք ձգված և երկթեք տանիքով կառույց է: Արևելյան կողմում տեղադրված է ավագ խորանը՝ կից ավանդատներով: Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում, իսկ անկյունները հարդարված են կիսասյուններով: Հարավային պատին ագուցված է 12-13-րդ դարերի խաչքար: Սկսել է չգործել 1937 թվականից: Հիմնովին վերակառուցվել է 2007 թվականին տեղաբնակ, ՀՀ ոստիկանության պետ (2008-2011 թթ.) Ալիկ Սարգսյանի հովանավորությամբ: 2007 թվականի ապրիլի 14-ին Նավասարդ սրբազանը վերաօծել է Կանաչուտ գյուղի վերակառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին: Վերակառուցման հեղինակն է ճարտարապետ Հակոբ Բարսեղյանը, և եկեղեցու արևմտյան պատին զետեղված է վերակառուցման մասին արձանագրություն:

​Կոորդինատներ 40°00'36"N 44°32'45"E