Բացահայտիր Արարատը-Զանգակատան ջրամբար

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը-Զանգակատան ջրամբար

Չանախչի գետի արանքում, Արարատի հողերի սրտում, տարիներ շարունակ կանգնած է մի ջրամբար, որից կախված է ամբողջ գյուղի կյանքը:

Զանգակատան ջրամբարը կառուցվել է 1986-1988 թվականներին:

Նրա մակերեսը մոտ 0.13 քմ/կմ է, իսկ տարողունակությունը՝ 2 միլիոն խորանարդ մետր ջուր:

Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1850 մետր բարձրության վրա։


Ջրամբարն ունի բացառապես ոռոգման նպատակային նշանակություն։

Ջրամբարից սնուցվում են Զանգակատուն և Վարդաշատ համայնքների ոռոգման համակարգերը:

Վերջին տարիներին, սակայն, ջրամբարը չի կարողանում բավարարել բոլոր գյուղացիների կարիքները։ Ոռոգման ջրի պակասը ազդում է հողերի բերրիության վրա։

Այնուամենայնիվ,  ջրամբարը միշտ կմնա մեր հողերի ուժը և մեր գյուղերի հույսը՝ լցված կյանքով ու բերքառատությամբ։


Գտնվում է Զանգակատուն գյուղից 3.5 կմ հյուսիս-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջերին:

Կորդինատները
39.848510° N, 45.054100° E