Վեդիի որոշ հասցեներում գազանջատում է
· Վեդի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին ժամը 09:50-ից դադարեցվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի Ս․ Վարդանյան, Կասյան փողոցների, Գայի փողոցի թիվ 5, 7, 9 բազմաբնակարան շենքերի, Արարատյան փողոցի թիվ 36 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 17:00: