Արարատյան պատմություններ-«Մասիսի և Արագածի անեծքը» լեգենդը

Մի ժամանակ, երբ Հայաստանը նոր էր ստեղծվում, երկու հսկա լեռներ՝ Մասիսը և Արագածը, սիրող քույրեր էին։ Նրանք շատ մոտիկ էին ապրում, գրկախառնված էին և միշտ խոսում էին միմյանց հետ։
Օրերից մի օր նրանք վիճում են։ Մեկն ասում է. «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։
Մարութա լեռը փորձում է հաշտեցնել քույրերին, բայց չկարողանալով` հեռանում է և անիծում նրանց։ «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն , որ երբեք չհանդիպեն»։
Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի։
Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։
Անեծքի պահին նրանք հեռանում են իրարից՝ մեջտեղում թողնելով Արարատյան դաշտը։
Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից աղբյուրներ են բխում։
Իսկ Մասիսը չորանում է, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը։
Ժամանակաշրջան
Լեգենդ, դարավոր բանահյուսություն